Ապրիլի 8-ին Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծիրա գյուղում կայացել է հայկական Սուրբ Հրեշտակապետաց (Սուրբ Գեւորգ) եկեղեցու օծման արարողությունը:

Օծման արարողությունն իրականացրել է եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: Օծումից հետո եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել:

Ներկաներին ներկայացվել է Ախալցխայի Հայկական երիտասարդական մշակութային-կրթական կենտրոնի շրջանավարտների համերգը:

Եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել էին դեռ 90-ականներին եւ Ծիրա գյուղի բնակիչ Լեւոն Մաթեւոսյանի ու Ղազախստանում բնակվող գործարար Ալեքսանդր Մաթեւոսյանի ջանքերով վերականգնվել է տանիքը, հատակը եւ եկեղեցու արտաքին տեսքը: