Եվրամիության վարկանիշը ААА-ից իջել է АА+, հայտարարել է Standard&Poor`s (S&P) վարկանիշային գործակալությունը: Ընդ որում՝ Եվրամիության վարկանիշի կանխատեսումը «կայուն» է:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ վարկանիշի նվազումը արտացոլում է ԵՄ 28 պետությունների վարկային կարողությունների նվազումն ընդհանուր առմամբ:

S&P-ի մասնագետները հստակեցնում են, որ ԵՄ ֆինանսական համակարգում իրավիճակը վատանում է, իսկ ԵՄ երկրների փոխադարձ կապերը թուլացել են: 2013թ. դեկտեմբերի դրությամբ՝  ԵՄ-ի չմարված պարտքի ծավալը կազմել է  56 մլրդ եվրո: Այս ամենը մասնագետները կապում են  Պորտուգալիայի եւ Իռլանդիայի վարկերի ժամկետները երկարացնելու հետ: Երկու երկրներին բաժին է ընկնում ԵՄ-ի չմարված վարկերի մոտ 80%-ը: