Այն մարդիկ, ովքեր լուրեր են շրջանառում, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը չի ընտրվելու այդ կառույցի նախագահ, «իշակ դերեվյաննի են»։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ինքը ԵԿՄ նախագահ չի ընտրվելու:
«Ինչի՞, էդ երկրապահն ա որոշում, թե ով ա լինում, ով չէ: Էդ լուրեր պտտցնողները «իշակ դերեվյաննի են»,- ասաց նա:
Հարցին, թե համոզվա՞ծ է, որ ԵԿՄ վարչությունն էլի իրեն է ընտրելու, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Այո, ոչ թե համոզված եմ, դա ըտենց էլ կա: Ոնց որ ձեր տունը քո պապան քեզ չճանաչի: Մարդ են էլի, պարապ են, մի բան մոգոնում են»:





























