Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ու ՌԾՈՒ հրամանատարության ավիաբազայում ռուս օդաչուները կատարելագործում են «Ստրիժ» ՄիԳ-29 կործանիչներով թռիչքներով:
Ինչպես NEWS.am-ին են հաղորդել Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունում, օդաչուները կատարում են «4+» սերունդի օդանավերին ներկայացվող պահանջներին համապատասխանող առաջադրանքներ:





























