«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դեկտեմբերի 19-ին, ժամը 16.15-ին, Չարենցավանի Շահումյան փողոցում բախվել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: