Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը օմբուդսմենի՝ դատական համակարգում կոռուպցիայի մակարդկաի մասին աղմուկ հանած զեկույցը տարվա երեւույթ է համարում: Նախրարան այդ մասին հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ խոսքը նրա վերջերս հրապարակած զեկույցի մասին է, որտեղ Կարեն Անդրեասյանը բավականին կոնկրետ գնային տվյալներ է ներկայացրել դատական համակարգի կաշառքների մասին:

Նախարարը տեղեկացրել է, որ ինքն անձամբ նախկինում բազմիցս քննադատել է դատական համակարգը, իհարկե, առանց սակագներ նշելու: Հրայր Թովմասյանի խոսքով՝ բնակչության մոտ 80 տոկոսը չի վստահում դատական համակարգին, ըստ որում՝ գրեթե նույնքանն էլ պատրաստ են կաշառք վճարել՝ դատարանում ձեռնտու որոշման կայացման համար: Արդյունքում՝ օմբուդսմենի զեկույցը ավելի է սրել իրավիճակը, կարծում է նախարարը:

Նրա խոսքով՝ հարկավոր է դատավորների վերաորակավորման արդյունավետ համակարգ: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ ինքն անձամբ նման զեկույց չէր գրի: