Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում դեկտեմբերի 19-ին, ժամը 12.20-ին, հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 2009 թ. ծնված Մոնիկա Ա.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզել է, որ երեխան վնասվածքը ստացել է դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի թիվ 55 շենքի մոտ «ՎԱԶ-2101» եւ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով:
Մոնիկա Ա.-ն վթարի պահին գտնվել է «ՎԱԶ-2101»-ի սրահում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժին:





























