Բոլոր տարբերությունները հաշվի առնելով հանդերձ՝ պետք է խոստովանել, որ ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորովսկիի ու նովգորոդցի գործարար Թելման Մխիթարյանի միջեւ շատ ընդհանրություններ կան:
NEWS.am-ը ներկայացնում է Polit.Ru կայքում հրապարակված «Ցավոտ հարց» հոդվածը.
Խոդորովսկիին ու Մխիթարյանին մեղադրում են տնտեսական բնույթի հանցագործությունների մեջ: Խոդորովսկին, ինչպես ռուսական արդարադատությունն է գնահատել, գողացել է 200 մլն տոննա նավթ ու մեծ գումարներ լվացել: Իսկ Մխիթարյանը էժան գներով ձեռք է բերել նովգորոդյան երկու ընկերությունների բաժնետոմսեր: Քանի որ նա բարձր սոցիալական դիրք ուներ, Մխիթարյանի ցանկացած առաջարկություն գնահատվում էր որպես «հրաման», գրում է հոդվածի հեղինակը:
Արդեն երեք ու կես տարի է փորձում են ապացուցել գործարարի մեղքը: Այդ ընթացքում նա սրտի հիվանդություն է ձեռք բերել:
Ու քանի որ նրա առողջական վիճակն իսկապես լուրջ է, գործարարի հայցն արտակարգ կերպով դիտարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու Ռուսաստանին պարտավորեցրել են Մխիթարյանին բարոյական փոխհատուցում վճարել:
Չնայած առողջական վիճակի վատացմանն ու փաստաբանների բազմաթիվ միջնորդություններին՝ նա 1200 օր կալանքի տակ է մնալու:





























