«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին մեկնել է Գերմանիա, որտեղ բուժվում է նրա մայրը: Այս մասին նշված է ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անհրաժեշտ փաստաթղթերը ձեւակերպվել են բանտարկյալի խնդրանքով:
Հիշեցնենք, որ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավարը պատիժը կրում էր Սեգեժա քաղաքի (Կարելիա) թիվ 7 ուղղիչ գաղութում:
Խոդորկովսկին եւ «Մենատեպ» ընկերության ղեկավար Պլատոն Լեբեդեւը դատապարտվել են նավթի յուրացման եւ եկամուտը յուրացնելու մեղադրանքներով:
Վլադիմիր Պուտինը Խոդորովսկուն ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել





























