NEWS.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարարությունում նոր փոխնախարար է նշանակվելու: Մեզ հաջողվեց ճշտել, որ այդ պաշտոնը վստահվելու է Արման Բաբլոյանին, ով ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի որդին է:
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը եւս նախկինում զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նոր նշանակում կլինի նաեւ քաղաքաշինության նախարարությունում: Նախարարի տեղակալ կնշանակվի Անուշավան Այվազյանը:





























