35-ամյա Նիկոլայ Գ.-ն մեղադրվում է ոգելից խմիչք օգտագործած վիճակում խանութում վիճաբանություն սարքելու եւ դանակահության մեջ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 35-ամյա Նիկոլայ Գ.-ն, ոգելից խմիչք օգտագործած վիճակում խանութում կենցաղային հարցով վիճաբանել է Պ. Բարսեղյանի հետ: Խանութի վաճառողը նրանց դուրս է հրավիրել խանութից, որից հետո նրանց միջեւ ծագած վիճաբանությունը շարունակվել է, որի ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով, բազմաթիվ մարմնական վնասվածքներ է հասցրել Պ. Բարսեղյանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը մակագրվել է դեկտեմբերի 20-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























