«168 ժամ» թերթը գրում է. ««ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի առքուվաճառքի համաձայնագրի վավերացման հարցում ԱԺ ԲՀԿ խմբակցությունն իրեն շատ կանխատեսելի պահեց։
ԲՀԿ-ականներն ամենասուր քննադատության ենթարկեցին այս համաձայնագիրը, սակայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այդ եւ Ռուսաստանի հետ կնքված մյուս համաձայնագրերի վավերացման քվեարկությանը։ Ինչպես նշել էինք՝ ԲՀԿ-ն դեմ լինելով կառավարությանը՝ չի կարող կողմ քվեարկել նրա կողմից կնքված համաձայնագրին, սակայն չի կարող դեմ քվեարկել մի համաձայնագրի, որն այդքան պետք է Ռուսաստանին։ Բացի այդ, եթե ԲՀԿ խմբակցության անդամները ընդդիմության հետ դեմ քվեարկեն, եւ դեմերի քանակը լինի 50-ից ավելի, կստացվի, որ Հայաստանի խորհրդարանի առնվազն 40 տոկոսը դեմ է եղել այս համաձայնագրին, իսկ սա հակառուսականության դրսեւորում է։ Մնում է քվեարկությանը չմասնակցելու տարբերակը, կողմ չենք, բայց դեմ էլ չենք։
ԱԺ մյուս ոչ իշխանական խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», հայտարարել են դեմ քվեարկելու մասին, սակայն նրանք էլ էին պատրաստ չմասնակցել քվեարկությանը՝ քվեարկությունը տապալելու հիմնավորմամբ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























