Աուլֆտանես թերակղզուց սկսվող ու մինչեւ Ռեյկյավիկի արվարձան հասնող մայրուղու շինարարությունը արգելափակել են «Լավայի ընկերներ» իսլանդական բնապահպանական կազմակերպության ակտիվիստները: Բնապահպանները համապատասխան հայց են ներկայացրել դատարան:
Ակտիվիստների կարծիքով` ավտոմայրուղու շինարարությունը կխաթարի այդ տեղանքում բնակվող էլֆերի մշակույթը: Բացի այդ այն կարող է վնաս հասցնել նաեւ բնական լանդշաֆտին, հաղորդում է «Արգումենտի ի ֆակտին»` վկայակոչելով The Guardian-ը:
Շինարարությւոնը դադարեցվել է, մինչեւ որ դատարանը կդիտարկի հայցը:
Հաղորդվում է, որ սա կազմակերպության առաջին նմանատիպ ակցիան չէ:
Հատկանշական է այն, որ Իսլանդիայի համալսարանի կողմից անցկացված հարցման համաձայն` պատասխանողների 62 տոկոսը հնարավոր են համարում էլֆերի գոյությունը:





























