Անկարայում ձերբակալվել են 60 հոգի, այդ թվում՝ 14 բժիշկ, ովքեր կասկածվում են Սոցիալական անվտանգության խորհրդին խաբելու մեջ:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` Անկարայի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել են դեղատան տնօրեններ, աշխատակիցներ, դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ եւ բժիշկներ:

Ձերբակալված 60 հոգին, որոնց մեջ 14-ը բժիշկ են, մեղադրվում են մեծ թվով հիվանդների անունից կեղծ դեղատոմսեր եւ այլ կեղծ փաստաթղթեր դուրս գրելու միջոցով պետությունից 3-ից 4 միլիոն լիրա (2.5 միլիոն ԱՄՆ դոլար) հափշտակելու մեջ: