Վրաստանում «խորհրդային մտածելակերպի հոտ է գալիս»: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սեւդիա Ուգրեխելիձեն:

Մեկնաբանելով դատարանի կայացրած որոշումը` Ուգրեխելիձեն ընդգծել է, որ վարչապետը ժողովրդի հիշողության մեջ չպետք է մնա որպես բռնի ուժ կիրառող ու վրեժխնդրություն որոնող:

«Հուսով եմ, որ նոր վարչապետը ողովրդի հիշողության մեջ չի մնա որպես բռնի ուժ կիրառող ու վրեժխնդրություն որոնող, այլ որպես դրական կողմնորոշումով, մարդկանց տված խոստումները կատարելունն ուղղված քայլեր կատարող անձ»,-հայտարարել է նա:

Դրա հետ մեկտեղ` նա ընդգծել է, որ օրենքի համաձայն` մայրաքաղաքի քաղաքապետ կշարունակի լինել Գիգի Ուգուլավան, իսկ ինքը` կմնա փոխքաղաքապետի պաշտոնում:

Մինչեւ վերջերս Ուգուլավան նախկին իշխանության փոքրաթիվ ներկայացուցիչներից էր, որոնք շարունակում են պաշտոնավարել:

Սահակաշվիլիի կուսակցությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

Դադարեցվել են Թբիլիսիի քաղաքապետի լիազորությունները