Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) աշխատանքի արտակարգ ռեժիմի է անցնում, հայտարարել է ՄԱՇ կուսակցության խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն: Պատճառը դատարանի կայացրած որոշումն էր Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգալավային պաշտոնից հեռացնելու վերաբերյալ այն բանից հետո, երբ նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ ֆատական նիստը ավարտվել էր:
«Երեկ գիշերը ժամը մեկին առանց հրապարակայնության, առանց քննարկման, առանց հասարակությանը տեղեկացնելու քաղաքային դատարանի կայացված որոշումը ծանր հետեւանքներ կունենա երկրի ժողովրդավարական ապագայի համար ... Դատարանը եւ իշխանությունը ծանր քայլ են ձեռնարկել, իրավական տեսակետից հակասական, քաղաքական եւ բարոյական տեսակետից դժվարին երկրի ապագայի համար», - հայտարարել է Բաքրաձեն: Նրա խոսքով՝ երեկվա որոշմամբ դատարանը դատախազության ձեռքը զենք է տվել, որի օգնությամբ նա կարող է հաշվեհարդար տեսնել իրենց համար անցանկալի ցանկացած պաշտոնյայի հետ: Նա հույս է հայտնել, որ քաղաքացիական հասարակությունը դատարանի որոշումը անընդունելի կհամարի:
«Մենք պետք է պայքարենք այդ որոշման դեմ իրավական եւ քաղաքական բոլոր միջոցներով»,- հայտարարել է փոքրամասնության առաջնորդը, հաղորդում է Գրուզիա Online-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ի գիշերը Թբիլիսիի քաղաքային դատարանը դադարեցրել է քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները, որի հանդեպ նախկինում խափանման միջոց ընտրվել էր գրավը:
Դադարեցվել են Թբիլիսիի քաղաքապետի լիազորությունները
Ինքը Գիգի Ուգուլավան քաղաքապետի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դատարանի որոշումը համեմատել է Ստալինի կողմից Մոլոտովին պաշտոնից ազատելու հետ:




























