Ռուսաստանի Սահմանադրության 20ճ-ամյակի առթիվ հայտարարված համաներումն ամբողջությամբ կտարածվի այդ երկրի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի վրա: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին:
«Նրան վերագրվող հանցագործությունը նախատեսում է մինչեւ 2 տարվա ազատազրկում եւ նա «հայրենիքի պաշտպանության գործողություններին» առնչություն ունեցած անձանց թվում է»,-ասել է գործակալության զրուցակիցը եւ նշել, որ նախկին նախարարը հաստատ նաեւ պետական պարգեւներ ունի:
Նրա խոսքով՝ ըստ օրենքի, այս հարցով վերջնական որոշումը պետք է կայացնի քննիչը:
Քննության տվյալներով՝ Սերդյուկովը, լինելով պաշտպանության նախարար, բանավոր կերպով իր աշխատակիցներին հանձնարարել է բյուջեի միջոցների հաշվի ավտոճանապարհ կառուցել Աստրախանի շրջանի գյուղերից մեկից մինչեւ Շկոլնի կղզի, որի տարածքում է գտնվում «Ժիտնոե» ոչ առեւտրային կազմակերպությունը: Դեկտեմբերի 6-ին նախկին նախարարի նկատմամբ անփութության մեղադրանք է առաջադրվել, որը հանգեցրել է մեծ գումարների փոշիացման:





























