Կաշառակերության կասկածանքով ձերբակալել են Ղազախստանի գյուղատնտեսության փոխնախարար Մուսլիմ Ումիրյաեւին, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` առանձնակի մեծ չափով կաշառք ստանալու փաստի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տնտեսական ու կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարի գործակալության մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ քրեական գործը հետաքննում են ու տվյալ պահին ընտրում են պաշտոնյայի հանդեպ կիրառվելիք խափանման միջոցը: Հետաքննության շահերից ելնելով` մանրամասները չեն հրապարակվում: