Եղեւնին զարդարելը միշտ ուրախ է, իսկ երբ դա տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, այն էլ` դեսպանի հետ, էլ ավելի հետաքրքիր է: (ֆոտոռեպորտաժ)

Այս տարի դեսպանատան եղեւնին զարդարել են «AYB» դպրոցի, «Քվանտ» գիմնազիայի ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները:

Նախքան տոնածառը զարդարելը դեսպան Ջոնաթան էյվզը պատմել է, թե ինչպես է նա սովորաբար տոնում Սուրբ ծնունդը, ինչ ավանդույթներ կան նրա ընտանիքում, սովորաբար ինչ է լինում տոնական սեղանին:

Իրենց հերթին դպրոցականները պատմել են, թե ինչպես են տոներն անցնում Հայաստանում: Հանդիպումն աշակերտների համար լավ առիթ էր գործանակնում կիրառելու անգլերենի իրենց գիտելիքները: Սակայն Ջոնաթան Էյվզը եւս կիրառել է հայերենի իր գիտելիքները` զարմացնելով, որ փորձել է որոշ հարցերի հայերենով պատասխանել: