Թուրքիայի Իզմիրի նահանգում վերանորոգումից հետո ջուրը իջեցնելու ժամանակ կողաշրջված ռազմանավում գտնված զինվորներից 10-ին մահացած են հայտնաբերել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Իզմիր նահանգի Քարշըյաքայի շրջանի ռազմական նավաշինարանում վերանորոգումից հետո ջուրն էր իջեցվել TCG Degirmendere ռազմանավը, որը կարճ ժամանակ անց դեռեւս անհայտ պատճառով կաղաշրջվել է:
Նավի կողաշրջման հետեւանքով մահացած են հայտնաբերել 10 զինվորի, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 17 զինվոր:
Կողաշրջված ռազմանավը վերջնական խորտակումից փրկելու նպատակով Թուրքիայի Ասլանջաքի նավահանգստից հսկայական կռունկ-նավ է ճանապարհ ընկել։




























