«Ես համարում եմ, որ պարոն Քոչարյանը միշտ էլ եղել է քաղաքականության մեջ, եւ ինձ համար շատ տարօրինակ է որոշ քաղաքական շրջանակների այն ջղաձիգ արձագանքը, որը մենք տեսնում ենք Քոչարյանի ցանկացած գործողության հանդեպ՝ լինի դա շրջագայություն, ճանապարհորդություն, թե կարծիքի հրապարակավ հայտնում»,- Տավուշ կատարած այցի ընթացքում ապրիլի 9-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները:

Ըստ Սարգսյանի՝ շատ նորմալ է, երբ երբ Քոչարյանը կարծիք է հայտնում այս կամ այն երեւույթի մասին:

«Մեզ խորհուրդ են տալիս մարդիկ, ովքեր կյանքում երկու հոգու չեն ղեկավարել, ովքեր կյանքում երկու գիրք չեն կարդացել: Մարդիկ, ովքեր Քոչարյանի մոտ նույնիսկ չեն կարող երեւալ, ի՞նչ է՝ նրանք կարող են կարծիք հայտնել, Քոչարյանը՝ ո՞չ»,- զարմացել է Սերժ Սարգսյանը: