ԱՄԷ-ում ձմռանը ջերմաստիճանը նվազագույնը +20 °С է: Այդ երկրում շատ բնակիչներ, հատկապես` երեխաները, երբեք իսկական ձյուն չեն տեսել:
Եվ ահա Desert Snow ընկերությունը ձյուն է վաճառում արաբական երկրի բնակիչներին: Ընկերությունը կլորիկ գումարի դիմաց արհեստական ձյունով է պատում բոլոր ցանկացողների բակերը:
Desert Snow-ն ունի ձյան 40 մեքենա, ձնեմարդների բանակ եւ արհեստական եղեւնիների մի ամբողջ անտառ: Ընդ որում, 5 սմ հաստությամբ ձյան ծածկույթ ստեղծելն արժի 1400 դոլար` 5 քմ-ի համար:
Հաղորդվում է, որ դեկտեմբերի ընթացքում ընկերությունը վաճառել է 3,75 տ ձյուն:




























