ԱՄՆ-ի մթնոլորտային եւ օվկիանոսագիտական հետազոտությունների ազգային վարչության գիտնականները փորձում են պարզել ԱՄՆ-ի արեւելյան ափին դելֆինների զանգվածային մահվան պատճառը:
Հաղորդվում է, որ այս տարի հազարից ավելի ծովային կենդանի է սատկել:
Ըստ գիտնականների՝ ենթադրվում է, որ դելֆինների մահվան պատճառ է դարձել իր ախտանիշներով կարմրուկի նման վարակը:
Սատկած դելֆինների են հայտնաբերում ԱՄՆ Նյու Յորք նահանգից մինչեւ Ֆլորիդա նահանգ ընկած ափի երկայնքով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























