Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Վաչե Ա.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2007 թ. ապրիլի 3-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի /մաքսանենգությունը/ 2-րդ մասի մեղադրանքով: