Երկրում առկա քաղաքական ճգնաժամը պայմանավորված է նաեւ ազատ ընտրությունների բացակայության հետ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Նա նշեց, որ ընտրակաշառքի միջոցով ընտրված իշխանությունը կոռումպացված է եւ առ այսօր կուտակել է 4 միլիարդի արտաքին պարտք: Ավելին` Ղուկասյանը կարծում է, որ նման իշխանությունների օրոք արտաքին օգնություն էլ չենք ստանա, ինչը կարեւոր է մեզ համար: «Քանի նրանք կան մենք արտաքին օգնություն չենք ստանա: Դա կլինի միայն ազատ եւ թափանցիկ ընտրությունների պարգայում»,- նշեց բանախոսը: Անդրադառնալով գազի խնդրին՝ Անդրիաս Ղուկասյանը ընդգծեց, որ քաղաքական դեմքերը խոստացան, որ գազի գինը չի բարձրանա, բայց բարձրացավ: «Երբ քաղաքացիները խաբում են, քրեական օրենգիրքը պատիժ է սահմանում, բայց երբ քաղաքական գործիչներն են խաբում, մնում են անպատիժ»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը: Նա միաժամանակ հիշեցրեց, որ գազի գնի թանկացման շուրջ ներկայացրել են վերաքննիչ բողոք: «Սա կողոպուտ է, քանի որ ժողովուրդը անօրինական գումարներ է վճարում»,- ասաց Ղուկասյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























