Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 6-րդ կմ-ին` Բաղանիս գյուղի սկզբնամասում, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: