Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 24-ին, ժամը 04.05-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Զ. Սարկավագի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի առաջին հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.37-ին, մարվել՝ 05.03-ին:
Լ. Ս. պատկանող տան առաջին հարկի սենյակներից մեկում այրվել են հնամաշ իրեր՝ 25 քմ:
Հրդեհի հետեւանքով 1975 թ. ծնված Լ. Ս. ստացել է ձեռքի թեթեւ այրվածքներ եւ հոսպիտալացվել ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել վերը նշված հասցեում գտնվող տան 2-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների` էլ. լարերի կարճ միացման հետեւանքով ծխում է փայտյա առաստաղը:
Այրվել է հատակը` 20 քմ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ:





























