Արցախի հայերն անհավանական քաջ զինվորներ են, թերեւս լավագույնը տարածաշրջանում: Այդ մասին ամերիկյան մասնավոր «Stratfor» հետախուզա-վերլուծական ընկերության՝ Եվրասիայի հարցերով ավագ վերլուծաբան Լորեն Գուդրիչը գրել է Լեռնային Ղարաբաղի մասին 2011թ.-ի փետեւվարի 23-ի գաղտնի նամակում, որը հրապարակվել է «WikiLeaks» կայքում:
«Stratfor»-ի ավագ վերլուծաբանը, մասնավորապես, գրել է. «Արցախի հայերն անհավանական քաջ զինվորներ են, թերեւս լավագույնը տարածաշրջանում(նույնիսկ նախկին Խորդային Միության երկրներում): Դեռ Չեչնիայի պատերազմի ժամանակ Բասաեւը շատերին ուղարկում էր, որպեսզի նրանց արցախահայերը պատրաստեն: Ադրբեջանցիները գիտեն այդ մասին: Ադրբեջանցիները պատրաստ չեն պատերազմ վարել, ինչպես օրինակ ռուս-չեչենական պատերազմն էր»:
Այնուհետեւ Գուդրիչը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը հաճելի վայր է: «Այստեղ գեղեցիկ է, հողը բերրի է, լավ կառուցված են ճանապարհներն ու հյուրանոցները, գրեթե ամեն անկյունում եկեղեցիներ կան: Հանցագործությունների թիվը քիչ է», - գրում է վերլուծաբանը: Նա նաեւ պատմում է, որ Լեռնային Ղարաբաղու կարելի է տեսնել նշաններ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով: «Ղարաբաղի հայերենը եւ սովորական հայերենը տարբեր են: Նկատելի է, որ հաճախ նշանները հայերեն չեն: Ղարաբաղի հայերը հիմնականում հավատարիմ են Ռուսաստանին եւ երկրորդ հերթին Հայաստանին», - գրում է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով «Stratfor»-ի ավագ վերլուծաբանը:





























