Ռուսաստանի քաղաքականությունը ներգաղթյալների, այդ թվում նաեւ աշխատանքային միգրանտների հանդեպ, հետեւողականորեն խստացվում է: Վերջերս երկրի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար (ԴՄԾ) Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ «Ռուսաստանին պետք են միայն այն այցելուները, ովքեր բավարարում են որոշակի չափանիշների»:
Խնդիրն այն է, որ նրա խոսքով՝ «երկրուն բավական շատ միգրանտներ կան, եւ ոչ բոլորին է ռուսական տնտեսությունը «մարսում»: Գործազուրկ միգրանտների գումար չունենալը, ըստ Ռոմոդանովսկու, հանգեցնում է նրանց կողմից հանցագործությունների թվի աճին: Այս առթիվ ԴՄԾ ղեկավարն առաջարկում է «ջանքեր գործադրել եւ նվազագույնի հասցնել այն ռիսկային գործոնները, որոնք սրում են միջէթնիկ իրավիճակը»:
Կրքերը բորբոքվում են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հոտ, այլ նաեւ հենց միգրանտների կողմից: Հայտնի է, որ հաջորդ տարի հունվարին նախատեսվում է միլիոնանոց հանրահավաք «այլատյացության» դեմ, որին մասնակցելում են Հյուսիսային Կովկասից, Միջին Ասիայից եւ Պովոլժիեյից եկած միգրանտները:
Դատելով համացանցում հայտնված մեկնաբանություններից՝ ռուս հասարակության որոշակի հատված ծայրահեղ վատ է ընդունել այս հաղորդագրությունը: Սա առավել մտահոգիչ է մեզ համար, քանի որ Ռուսաստանում է գտնվում մեր երկրի ավելի քան 1.5 մլն քաղաքացի: Հաշվի առնենք, որ նրանց մեծ մասը ապահովում է հայրենիքում ապրող իր ընտանիքին:
Իհարկե ոչ բոլոր ռուսներն են աշխատանքային միգրանտներին բացասաբար վերաբերում, քան առողջ դատող մարդիկ, այդ թվում մասնագետներ, ովքեր ելնում են փաստերից, այլ ոչ թե զգացմունքներից: Օրինակ, միգրանտների «քրեականացման» առասպելին հակակշիռ գոյություն ունի վիճակագրություն: Երկու տարվա հնության տվյալների համաձայն՝ Ռուսաստանում ավելի քան 1.5 միլին գրանցված հանցագործություններից միայն 50000 են իրականացվել միգրանտների կողմից: Այսինքն մոտ 3 տոկոսը:
Իսկ միգրանտները ավելի քան 11 միլիոն են, ինչը Ռուսաստանի բնակչության 8 տոկոսն է կազմում: Այսինքն այս հտվածում քրեականը համեմատաբր քիչ է: Ռուս փորձագետները նշում են, խնդիրն այն է, որ «միգրանտի կողմից յուրաքանչյուր հանցագործություն ուռճացվում է»: Այստեղից հեռու չէ «թշնամի միգրանտ» հասկացություն:
Միգրանտների ճնշոող մեծամասնությունը(մոտ 80 տոկոս), որը միջին մասնագիտական կրթություն չունի, ցածր վարձատրվող ֆիզիկական աշխատանք է կատարում: Բոլոր երկրներում է այդպես. Գործատուն նույն աշխատանքի համար միգրանտին ավելի քիչ է վճարում, քան տեղի քաղաքացիներին: Սա առիթ է տալիս խոսել միգրանտերի կողմից աշխատավարձի թոթափման մասին:
Առաջին հայացքից ճիշտ կարծիք է: Սակայն իրենք ռուս փորձագետներն են ընդունում, որ տեղացի աշխատողները դժվարությամբ են կատարում ծանր ֆիզիկական աշխատանքը, աառավել եւս, որ այն քիչ է վարձատրվում: Եթե դուրս հանենք միգրատներին, ապա այդ ոլորտում յուրատեսակ օդային դատարակ տարածություն է առաջանում: Սակայն միգրանտների խնդիրներն էլ ավելի են սրվում:
2015թ.-ի հունվարի մեկից ժամանակավոր բնակության եւ աշխատանքի թույլտվության կամ պատենտի համար պետք է պարտադիր Ռուսաստանի պատմության, ռուսաց լեզվի եւ օրենսդրության հիմունքների քննություն հանձնեն: Սա, իհարկե, արդար պահանջ է եւ շատ երկրներում է առկա:
Սակայն ակամայից հիշում ես խուլ գյուղերից մեր հայրենակիցներին, որոնք մեկ տարի առաջ հավաքվել էին խմբով մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի: Ինչպես են այդ գյուղացիները, որոնք մանկուց ֆիզիկական աշխատանքով են զբաղվում, հանձնելու այդ քննությունները, հասկանալի չէ…
Ալբերտ Խաչատրյան





























