45-ամյա Հայկ Վ.-ն մեղադրվում է այն բանում, որ ծանոթին հավատացրել է, թե ԱԱԾ-ում ծանթ ունի եւ նրանից 3 հազար դոլար կաշառք է ստացել աշխատանքի տեղավորելու համար: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն 45-ամյա Հայկ Վ.-ն, խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արիստակես Ք.-ին վստահեցրել է, որ ՀՀ ԱԱԾ համակարգում աշխատող իր ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաններին կաշառք տալու միջոցով նրան աշխատանքի կտեղավորի ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետում: Մինչդեռ իրականում մտադրություն չունենալով կատարել խոստացածը, նա նշված պատրվակով Արիստակես Ք.-ից պահանջել եւ ստացել է 1.231.230 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար:
Քրեական գործ է հարուցվել 178 հոդվածի 2-րդ մասի 2, 5 կետերով եւ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 25-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























