ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել` 2014թ.  ֆինանսական տարում ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

Փաստաթուղթը հաստատում է Պենտագոնի բազային ծախսերը հոկտեմբերի 1-ից սկսած 2014թ. ֆինանսական տարվա համար, որը կազմում է  526,8 միլիարդ դոլար: Ըստ փորձագետների` դա թույլ կտա ընդլայնել ռազմական գերատեսչության հնարավորությունները սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու հարցում, ինչպես նաեւ  կհեշտացնի ԱՄՆ-ի ղեկավարության խնդիրը` Գուանտանամոյի ռազմական բանտի կալանավորներին ուղարկելու այն երկրները, որոնք պատրաստ են նրանց ընդունելու:

Տվյալ փաստաթղթում խոսքը նաեւ  ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարության ծրագրերի մասին է` կապված ծովում, ինչպես նաեւ մի քանի այլ ուղղություններով անվտանգություն ապահովելու հետ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը տվյալ փաստաթղթին հավանություն էր տվել դեկտեմբերի կեսերին: