Այս տարվա ընթացքում Բնապահպանության նախարարությունը շուրջ 20 ծրագրեր է իրականացրել, բյուջեն տատանվում է  2 մլրդ 3 մլն դրամի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

Նա նախեւառաջ անդրադարձավ Սեւանա լճի մակարդակին՝ նշելով, որ այն այժմ կազմում է 1900,16մ, այսինքն՝ տարին   փակում են դրական բալանսով, ունեն 5-6 սմ ջրի մակարդակի աճ,  իսկ  12  տարի առաջվա համեմատ՝  Սեւանա լճի մակարդակը բարձրացել է  3,82 մ-ով, ունեն վեց տարվա առաջանցիկ ցուցանիշ։

Նա նշեց, որ առկա է ջրի թափանցիկության, էնդեմիկ բնատեսակի խնդիր եւ այս ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, օրինակ՝ Սեւանա լճի մակարադկի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա տարածքներում փաստացի մաքրվել է  82, 5 հա տարածք, բաց է թողնվել 366,6 հազար մանրաձուկ։ Նախարարն նաեւ նշեց, որ Սեւանի հարցերով զբաղվող եւ նախագահին կից գործող հանձնաժողովը եւս Հանձնաժողովը եւս աշխատանքներ է իրակայնացնում։

Արամ Հարությունյանն ասաց նաեւ, որ ջրային ռեսուրներսի տեսանկյունից տարին եղել է  լարված աշխատանքային, ունեն վեց ջրավազանային մարմին, առավել խնդիրներ կան Արարատյան դաշտավայրում։