«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Երեւան» մասնաճյուղն այսուհետ իր գործունեությունը կծավալի ք. Երեւան, Կենտրոն համայնք, Թամանյան 1 փողոց 70 տարածք հասցեում: Մասնաճյուղն այսուհետ կկոչվի «Կասկադ» մասնաճյուղ:

Բանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման եւ արդիականացման գործընթացը Երեւանում եւ մարզերում:

Նոր տարածքում մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2013թ. Դեկտեմբերի 26-ին` հյուրերի, Բանկի հաճախորդների եւ ղեկավարների մասնակցությամբ:

Բանկի վարչության նախագահ պարոն Մհեր Գրիգորյանը շնորհավորեց հաճախորդներին եւ հյուրերին մասնաճյուղի վերաբացման ու գալիք ամանորի կապակցությամբ: Նա, մանսավորապես, նշեց. «Կասկադ» մասնաճյուղի՝ նորացված պայմաններում գործարկումը «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Բանկը, բարձր գնահատելով իր կորպորատիվ հաճախորդների հետ ձեւավորված համագործակցությունը՝ ակտիվորեն խթանում է ինչպես փոքր եւ միջին բիզնեսի, այնպես էլ՝ ֆիզիկական անձանց ֆինանսավորումը եւ բարձրակարգ սպասարկումը: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու նորացումը կնպաստեն բանկի զարգացմանը բոլոր ուղղություններով»:

Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական սպեկտր առավել հարմարավետ եւ արդիական պայմաններում: