NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է բեսթսելերների հեղինակ Ուլիյամ Ֆեդերերի հոդվածը, որը հրապարակվել է «The Moral Liberal»-ում:

Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որ մ.թ. 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց, իսկ նրա մայրաքաղաք Անին կոչվում էր «1001 եկեղեցիների քաղաք»: Մահմեդական թյուրքերը ներխուժեցին 11 - րդ դարում եւ քրիստոնյաներին վերածեցին երկրորդ կարգի քաղաքացիների, որոնց կոչվում էին «զիմի», ստիպեցին տղաներին հավատափոխ լինել եւ ծառայել մահմեդական բանակում որպես «ենիչերիներ»:

Երբ 1800-ական թվականներին Օսմանյան կայսությունը սկսեց անկում ապրել, Հունաստանիը, Սերբիան, Բուլղարիան եւ Ռումինիան հետ նվաճեցին իրենց անկախությունը, սակայն Հայաստանը հայտնվեց սուլթան Աբդուլ-Համիդի թակարդում: ԱՄՆ նախագահ Գրովեր Քլիվլենդը 1895թ.-ի դեկտեմբերի 2-ին Կոնգրեսին հայտարարեց. «Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են մտահոգել… Հայաստանում քրիստոնյաների զանգվածային սպանությունը եւ քրիստոնեկանա ազդեցության նկատմամբ թշնամական ոգու զարգացումը վերջին ժամանակներում ցնցել է քաղաքակրթությանը»:

1916թ.-ին Թեոդոր Ռուզվելթը գրքում գրում էր. «Վախեցեք Աստծուց եւ արեք այն, ինչ պետք է անեք», «Հայերը, ովքեր հարյուրամյակներ շարունակ ջանում էին խուսափել ռազմականացումից եւ պատերազմից, տառապում են հենց այն պատճառով, որ պացիֆիստ էին, այն ժամանակ, երբ իրենց հարեւան թուրքերը ռազմատենչ էին…Վերջին մեկուկես տարվա ընթացքում հայերն ավելի շատ են բախվել անարդարությանը, քան երբեւէ նապոլեոնյան պատերազմների ավարտից հետո: Դաժան վայրենություններ… Հայերի զանգվածային կոտորած… Թուրքերը հայերի նկատմամբ իրագործել են ամենաբռնի գործողությունները…Ես հավատում եմ, որ բոլոր ամերիկացիները, ովքեր արժանի են այդպես կոչվել, խորը զայրույթ են ապրում, որը պայմանավորված է հայերի դեմ դաժան վայրենություններով»:

Առաջին համաշխարհային պատերացմի տարիներին երիտթուրքերը ցեղասպանության ծրագիր են իրագործել, որպեսզի Թուրքիան ազատեն հայերից: Նրանք սկզբում բանակ են զորակոչել երիտասարդ հայ տղաներին, հետո նրանց ճանաչել են «ոչ շարային» զինվորներ ու տարել են անապատներ, որտեղ էլ սպանել են: Հայկական քաղաքներն ու գյուղերը մնացել են առանց պաշտպանության, եւ գրթե 2 միլիոն ծերունիներ, կանայք ու երեխաներ քշվել են անապատներ, ցած են նետվել ժայռերից կամ ողջ-ողջ այրվել են:

Փարիզի խաղաղության կոնֆերանսում Հայաստանի խնդրանքը հանգեցրել է նրանց, որ ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Վուդրո Վիլսոնը անհաջող փորձ կատարեց Հայաստանը վերցնել ԱՄՆ վերահսկողության ներքո: 1920թ.-ի մայիսի 24-ին Վուդրո Վիլսոնը դիմեց Կոնգրեսին. «Սենատի՝ միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեն հաստատել է զանգվածային սպանությունների եւ այլ վայրագությունների ճշմարտացիոթյունը, որից տուժել է հայ ժողովուրդը… Անվտանգության բացակայության ֆոնի վրա ողբերգական պայմանները, սովն ու աղքատությունն այժմ տարածված են Հայաստանում… Հայաստանի նկատմամբ կարեկցանքը մեր ժողովրդի շրջանում բխում է մաքուր խղճից, մաքուր քրիստոնեական հավատքից ու իրական ցանկությունից տեսնել, որ ամենուրեք քրիստոնյաները դժվար պահերին օգնություն են ստանում»: