Մոտ 1000 տարվա պատմություն ունեցող խաղողի հնագույն այգիների հետքերը հայտնաբերվել են Իսպանիայում միջնադարյան գյուղի պեղումների ժամանակ: Բասկերի երկրի համալսարանի հետազոտողները ապացույց են գտել, որ միջնադարյան Սաբայա բնակավայրի դաշտերն ինչ-որ ժամանակ օգտագործվում էին խաղողի ողկույզների մշակման համար:

«Պեղումների ընթացքում հայտնաբերված փոշեհատիկների ու սերմերի հնագիտական-բուսաբանական հետազոտությունների արդյունքները մեզ համոզիչ ապացույցներ են ներկայացրել XX դարի սահմանում համեմատաբար վաղ փուլում խաղողի մշակության վերաբերյալ»,- պատմել է հետազոտության ղեկավար Խուան Անտոնիա Կիրոս-Կաստիլյոն, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Հնագետներին հաջողվել է նույնիսկ հայտնաբերել մետաղական գործիքներ, որոնք, ենթադրաբար, ինչ-որ ժամանակ օգտագործվել են խաղողի այդ այգիներում աշխատանքների համար:

Սաբայա բնակավայրը բնակիչները լքել են XV դարում, հիմնականում այն պատճառով, որ տեղական լորդերը վարձակալության  խիստ ծանր պայմաններ էին սահմանել, ինչպես նաեւ գյուղացիներ դեպի քաղաք աճող արտագաղթի պատճառով: X դարում այս բնակավայրի կենտրոնում վանք է կառուցվել: