Դժվար է հավատալ, որ դեկտեմբերին Երեւանը դարձել է Եվրոպայի ամենացուրտ մայրաքաղաքը: Օսլոն, Ստոկհոլմը եւ Հելսինկին ամենեւին էլ մրցունակ չեն: Եվ հարցը միայն լեռները չեն (ծովի մակարդակից 1000մ բարձրություն), որքան ցրտի օջախը, որն այստեղ դեռ դեկտեմբերի կեսերին բերել էր միջերկրածովյան ցիկլոնը, հաղորդում է Gismeteo.ru-ն:

«Դարերի փոթորիկը» Մերձավոր Արեւելքում ջրհեղեղներ առաջացրեց, ձյունով ծածկեց լեռները եւ շուտով տարրալուծվեց մթնոլորտում: Սակայն ցուրտը պահպանվեց:

Դեկտեմբերի վերջին տասնօրյակում Երեւանում գիշերը -15, ցերեկը մոտ -10 աստիճանի ցուրտ էր: Ջերմաստիճանը 12-14 աստիճանով ցածր է նորմայից: Տարեմուտին ջերմաստիճանը հասել է -20-ի: Այն ժամանակ, երբ նորման 0 աստիճան է, դեկտեմբերին միջին ջերմաստիճանը -6.7 էր, ինչը բնորոշ է Նիժնի Նովգորոդին:

Նոր տարվա առաջին օրերին եղանակն էապես չի փոխվի: Առաջվա պես գիշերը կլինի -20, ցերեկը՝ -10-ից -15 աստիճան: