Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն հայտարարել է, թե «Ռումինիան պետք է միավորվի Մոլդովայի Հանրապետության հետ, որպեսզի վերջինս կարողանա շարունակել իր եվրոպական զարգացման ուղին»:
Բեսեսկուն նաեւ վստահ է, որ Մոսկվան շարունակելու է ճնշում բանեցնել Քիշնեւի վրա՝ մերձդնեստրյան հակամարտության համատեքստում: Նա նաեւ նշել է, որ Ռումինիայում բնակչության 70 տոկոսն է կողմ միավորմանը, Մոլդովայում՝ միայն 30 տոկոսը: նա նշել է, թե Մոլդովայի եւ Ռումինիայի միավորման հարցը պետք է քննարկվի ռումինական քաղաքական դասի շրջանակներում:





























