Ամերիկացի հնագետների խումբը պարզել է, որ նախորդ տարի Եգիպտոսում հայտնաբերված 60-տոննայանոց դամբարանը պատկանել է Սեբեկհոտեպ փարավոնին, որն ապրել է մոտավորապես 3800 տարի առաջ:
Գիտնականները սալիկների կտորներ են գտել, որտեղ նշված է եղել փարավոնի անունը եւ պատկեր, որտեղ Սեբեկհոտեպ 1-ինը նստած է գահին:
Սեբեկհոտեպ փարավոնի մասին, որը ենթադրաբար հիմնել է 13-րդ դինաստիան, շատ քիչ բան է հայտնի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բացի կվարցե սարկոֆագից, հնագետները գտել են նաեւ ոսկյա զարդեր, որոնք պատկանել են փարավոնին:





























