Մերձմոսկվայում անհայտ անձինք կրակ են բացել մեքենայի վրա, որում գտնվել է Ադրբեջանից ժամանածներ:

Ինչպես հաորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով իրավապահների իր աղբյուրը, Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ 1970 եւ 1980թ. ծնված, հայտնաբերել են Շելկովյան մայրուղու եւ ՄԿԱԴ-ի խաչմերուկում, «Տոյոտա-Քամրի» մեքենայում:

Տղամարդկանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է մինչեւ շտապօգնության ժամանելը, մյուսը՝ հոսպիտալացվել է 2 հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են 9 մմ-անոց 7 գնդակ, եւ 5,45 մմ-անոց վեց գնդակ:

Որոշ տեղեկություններով, զոհվածը Ադրբեջանի քաղաքացի է, ձեռնարկատեր:

Գործարարի վարորդը կարողացել է դուրս պրծնել փոխհրաձգության վայրից եւ անվտանգ տեղ հասնել, ինչի շնորհիվ էլ կենդանի է մնացել: