Գերմանիայի Քյոլն քաղաքում ապրիլի 24-ին տեղի կունենա « Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը» անունը կրող խորհրդաժողով, որի կազմակերպիչներն են` Գերմանիայում քրդական ինստիտուտը, Եվրոպայի խաղաղության խորհրդարանը, Թուրք-գերմանական մարդու իրավունքների միությունը, Եվրոպայի թուրք աշխատավորների կոնֆեդերացիան:
Firat գործակալության փոխանցմամբ` Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովը նախագահելու է Թուրքիայից հեռացած լրագրող Գյունայ Ասլանը: Խորհրդաժողովին մասնակցելու են նաեւ Հրանտ Դինքի փաստաբան Էրդալ Դողանը, ասորիների համայնքի ղեկավար Ջորջ Արյոն, վերլուծաբան Նազարեթ Վարդանօղլուն, եզդիների միության ներկայացուցիչ Ալի Սաչըքը:




























