Ապրիլի 17-ին Թուրքիայում կիջեցվեն դրոշները` Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու եւ ապրիլի 10-ի ավիավթարի այլ բարձրաստիճան զոհերի մահվան կապակցությամբ:
Թուրքիայի վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ նշված է. « Ի նշան սգո Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու եւ ապրիլի 10-ի ավիավթարի այլ բարձրաստիճան զոհերի մահվան, հուղարկավորության օրը, որ նախատեսված է ապրիլի 17-ին, Թուրքիայում մինչեւ արեւամուտ իջեցված կլինեն դրոշները բոլոր պետական հաստատությունների, նաեւ արտերկրում թուրքական ներկայացուցչությունների վրա»:
Հիշեցնենք, որ ՏՈՒ-154-ը, որում գտնվող պատվիրակությունը մեկնում էր մասնակցելու Կատինյան ողբերգության տարելիցի միջոցառումներին, ապրիլի 10-ին, ժամը 10:50-ի սահմաններում կործանվել էր Սմոլենսկի «Հյուսիսային» օդանավակայանի թռիչքուղուց 300 մետր հեռավորության վրա: Նշվում է, որ օդանավը թեւով դիպել է ծառերի կատարներին: Աղետի հետեւանքով զոհվել էին 97 մարդ, որոնցից 89-ը լեհական պատվիրակության անդաներ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահն ու նրա տիկինը:




























