Հեռուստատեսային գովազդի մասին օրենքը պետք է խստացվի: Այսօր նման կարծիք է հայտնել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, նշելով, որ իրենք արդեն էկոնոմիկայի նախարարության հետ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում, ու եթե ոչ աշնանը, ապա մի քիչ ավելի ուշ այդ հարցը կբարձրացնեն ԱԺ-ում:

Ըստ նրա, այս խստացումը ավելի շատ վերաբերելու է հենց Հանրային հեռուստատեսությանը, քանի որ «Հանրային հեռուստաընկերությունը պետք է ավելի խիստ սահմանափակումներ ունենա գովազդի ժամանակի, տեսակի առումով, քան մասնավոր ընկերությունները»:

Հարցին, թե ինչպե՞ս կարող են պատգամավորներն ընդունել գովազդի մասին օրենք, երբ հենց պատգամավորների բիզնեսը համարվող ապրանքներն են գովազդվում հեռուստատեսությամբ, Ա. Հարությունյանը պատասխանել է. որ միայն 30 տոկոսն է հայկական արտադրության գովազդներ, մնացածն արտասահմանյան ընկերությունների արտադրանքների գովազդներն են: