Բուլղարացի հնագետները  Սանդանսկի առողջարանական քաղաքում պեղումների ժամանակ հայկական հնագույն խաչ են գտել: Ինքնատիպ խաչը բրոնզաձույլ է, բուլղարական ավանդույթների համար անսովոր ձեւ եւ չափս ունի:

Խաչի բարձրությունը 54 սմ է, լայնությունը՝ 30 սմ, հաստությունը՝ 3 մմ: Խաչն արտասովոր տեսք ունի, բոլոր ծայրերը կիսաշրջանաձեւ են, հայտնում է bulgariatoday.ru-ն:

Նման խաչեր հնագետները պեղումների ժամանակ տեսել էին նկարների վրա, սակայն այդպիսի իրական խաչեր մինչ այժմ հայտնաբերվել էին միայն Սոլունում եւ հնագույն Սերդիկայի (Սոֆիա)  պեղումների ժամանակ:

Հայտնաբերված խաչի ներքեւի հատված կեռը վկայում է, որ այն փայտին է ամրացվել:

Հայտնի է, որ Թրակիայի տարածքում (ժամանակակից Բուլղարիա) վաղ քրիստոնեական ժամանակներից գտնվել են եղել հայ հոգեւոր գործիչներ: