Վրաստանի հայկական համայնքը այսօր՝ ժամը 13։00-ին, Թբիլիսիի մետրոյի «Հավլաբար» կայարանի մոտ բողոքի ցույց կանցկացնի եւ խորհրդանշական 1915 ստորագրություններ կհավաքի՝ ուղղված երկրի նախագահին, խորհրդարանին, Վրաստանի քաղաքական կուսակցություններին, որպեսզի վերջիններս ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, ակցիան նվիրված է հայ ժողովրդի պատմության ամենարյունոտ էջի 95-ամյակին, երբ Օսմանյան Թուրքիայում 1915 թ. Ցեղասպանության ենթարկվեցին 1.5 մլն հայեր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի հայկական համայնքը խնդրանքով դիմել էր երկրի նախագահին եւ խորհրդարանին՝ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Հայ համայնքը նաեւ ջանում է հասնել նրան, որ մինչեւ ապրիլի 24-ի խորհրդարանական նստաշրջանը Վրաստանում Ցեղասպանության զոհերի հիշատակի օր առանձնացվի։