Օրվա ընթացքում 20 րոպե արեւային լոգանքները հանգեցնում են արտերիալ ճնշման նվազեցնում, պարզել են բրիտանացի գիտնականները: Հետեւաբար, արեւի լույսի ներքո զբոսանքները կարելի է դիտարկել որպես սիրտ-անոթային համակարգի հիվանդությւոնների պրոֆիլակտիկա:
Մասնագետները նշում են, որ մեր ժամանակներում մարդիկ շատ ավելի քիչ ժամանակ են անցկացնում արեւի տակ զբոսնելով, քան Միջին դարարերում ու ավելի վաղ ժամանակներում: Այդ պատճառով մարդու օրգանիզմում տեղի է ունենում միկրոտարրերի տեղաշարժ եւ ավելանում են ռախիտի, ձմեռային դեպրեսիայի դեպքերը:
Արեւային լույսը օգնում է նվազեցնել արյան բարձր ճնշումը ու սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Այս մասին նշվում է Journal of Investigative Dermatology-ում:




























