Ապրիլի 14-ին Ստեփանակերտում նշել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 18-րդ տարելիցը:

Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորների ուղոեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգել ճանաչված պետական եւ քաղաքական գործչի հիշատակը:

Ապա ԼՂՀ Ազգային Ժողովի գրադարանում կայացել է Արթուր Մկրտչյանի «Լեռնային Ղարաբաղի հայերի կենցաղը 19-րդ դարի երկրորդ կեսին- 20-րդ դարի սկզբին» գրքի շնորհանդեսը, որ հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1992թ. հունվար-ապրիլ ամիսներին: Ապրիլի 14-ին նա մահացել է չպարզված հանգամանքներում: