Հայաստանում ապրիլի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված կողոպուտի 6 դեպքից բացահայտվել է 3-ը, մարմնական վնասվածք հասցնելու 48 դեպքից` 43-ը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ժամանակահատվածում արձանագրված յուրացման կամ վատնման 24, խարդախության 25, խուլիգանության 5 եւ շորթման 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 56 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, կողոպուտի` 2 եւ գողության` 11 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: