Չինաստանի հյուսիսարեւմտյան Ցինհայ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի։ Այսպիսի տվյալներ է հայտնում «Սինհուա» գործակալությունը։

Երկրաշարժի արդյունքում ավելի քան 8000 մարդ վնասվածքներ է ստացել, 15 հազար ընտանիքներ անտուն են մնացել, 100 հազար բնակիչներ շտապ տարհանման կարիք ունեն։

Վախենալով նոր ցնցումներից՝ մարդիկ վախենում են անգամ վերադառնալ կանգուն մնացած շինություններ։

Հիշեցնենք, որ 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Չինաստանի հյուսիսարեւմտյան Ցինհայ նահանգում տեղի էր ունեցել ապրիլի 14-ի առավոտյան։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գոլմունդ քաղաքից 380 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորությամբ։