Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսի Սարգսյանին ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին:

Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրերով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Հունան Հրաչի Պողոսյանին, Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Յուրի Ալավերդու Մանուկյանին, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Ղուկասի Թամամյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ասուլիսում Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ իրեն համարում է Սերժ Սարգսյանի թիմի անդամ եւ չի պատրաստվում որեւէ պայմաններում թիմ փոխել: