Հայտնի հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնը հրաժեշտ է տվել իր ռուս ընկերուհի Օկսանա Գրիգորեւային: Այս մասին գրում է ամերիկյան People ամսագիրը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած իր աղբյուրներին:
Ամսագրի տվյալներով, այդ որոշումն ընդունվել է մի քանի շաբաթ առաջ, երկկողմ համաձայնությամբ: Նրանք պայմանավորվել են, որ միասին կդաստիարակեն դստերը` Լուսիային: Իրարից հեռանալու պատճառը Գիբսոնի եւ Գրիգորեւայի խիտ աշխատանքային գրաֆիկն է:
Նրանք սկսել են հանդիպել 2009-ի գարնանից: Գիբսոնի սիրավեպը ռուս երգչուհու հետ պատճառ էր դարձել, որ Գիբսոնի կինը բաժանման հայց ներկայացնի 28 տարվա ամուսնությունից հետո: Ընդ որում այդ 28 տարում նրանք ունեցել են 7 երեխա: 2009-ի հոկտեմբերի 30-ին Գիբսոնի եւ Գրիգորեւայի սիրուց ծնվել է դուստրը: Ընդ որում, անգամ աղջկա ծնվելուց հետո նրանք հայտարարում էին, որ չեն պատրաստվում ամուսնանալ:




























